Արցախ
17:53 30/06/2020

Արցախն օգնություն կուղարկի ԱՄՆ

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյնաը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը հայտնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել Արցախի ժողովրդի անունից օգնություն ուղարկել Կալիֆոռնիա:

«Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ նախարարի հետ կառուցողական քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Օգնությունն, իհարկե, մեծ չի լինի և խորհրդանշական բնույթ կկրի, բայց դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին։
Գաղափարի համար շնորհակալություն եմ հայտնում քաղաքագետ Սուրեն Սարգսյանին»,-ասվում է գրառման մեջ։

Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ…

Geplaatst door David Melkumyan op Dinsdag 30 juni 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ