Ջերմուկից Երևան մեկնարկել է ավտոերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթի մասնակիցները կմիանան Երևանում այսօր նույնպես այդ նպատակներով նախատեսված երթին: Մասնակիցների պահանջը մեկն՝ «Ամուլսարն՝ առանց հանքի»:
Ակցիայի մասնակիցներն ասում են, որ իրենք մշտապես ներկայացուցիչներ ունենում են ի պաշտպանության Ամուլսարի երևանյան երթերին, սակայն այս անգամ ավելի մեծ թվով մարդիկ են գնալու Երևան։ Վայոց Ձորի մարզի այլ բնակավայրերից մարդիկ ցանկություն են հայտնել միանալ ավտոերթին։
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունն այսօր՝ ժամը 18:30-ին, մայրաքաղաքում միաժամանակ մի քանի ուղղություններով կիրականացնի քայլերթ` ի պաշտպանություն Ամուլսարի: Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում` 20:00-ին:
Նախաձեռնած երեք երթուղիներն են՝
Երթուղի-1 / 18:30-Սկզբնակետը՝ Զորավար Անդրանիկի Արձանի առաջ՝ Տիգրան Մեծ փողոց։-Հանրապետության Հրապարակ-Աբովյան Փողոց-Հյուսիսային Պողոտա-Ազատության Հրապարակ
Երթուղի-2 / 18:30-Սկզբնակետը՝ Բաղրամյան Մետրոյի հարակից տարածք։-Բաղրամյան փողոց-Ֆրանսիական հրապարակ-Սայաթ-Նովա փողոց -Ազատության Հրապարակ
Երթուղի-3 / 18:30-Սկզբնակետը՝ Քաղաքապետարանի հարակից տարածք-Գ. Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության Հրապարակ։