Այսօր՝ մայիսի 4-ին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատվաստվել է Covid-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով:
Հայտնենք, որ Հայաստանում արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել են նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանը և իր կինը, սակայն չի նշվում, թե որ պատվաստանյութն են նրանք ընտրել:
Հավելենք նաև, որ այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսային հիվանդության դեմ գործող 3 պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ V», AstraZeneca-ն և չինական պատվաստանյութը, որը Հայաստան է ներկրվել մայիսի 1-ին:
