«Ռոմայի» ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան այս մրցաշրջանի վերջում կհեռանա զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ «Ռոման» բոլոր մրցաշարերում չի հաղթել 6 խաղ անընդմեջ՝ կրելով 4 պարտություն: Եվրոպական մամուլի համաձայն՝ Պաուլու Ֆոնսեկային փոխարինելու հիմնական թեկնածուն է իտալական «Նապոլիի», «Յուվենտուսի» ու անգլիական «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին։ Լուրեր են շրջանառվում, որ «Ռոման» արդեն
Մասնագետի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: