fbpx
Իրավական

Ախալքալաքի երիտասարդները թույլ չեն տալու ապամոնտաժել Արցախյան ազատամարտիկի կիսանդրին

Երեկ Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղի երիտասարդները «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամների հետ միասին հավաքվել են Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու մոտ ընդդեմ ադրբեջանական սադրանքի, հաղորդում է Akhaltskha.net-ը:

Երիտասարդների խոսքերով` այսօր նրանք նաև Ախալքալաքի քաղաքապետարան էին այցելել հայտնելու համար իրենց վճռական դիրքորոշումը հուշարձանի ճակատագրի վերաբերյալ:

«Ադրբեջանական լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների հակահայկական աղմուկին այսօր միացավ նաև Վրաստանի ադրբեջանական համայնքը պահանջելով ապամոնտաժել մեր հերոս համագյուղացու կիսանդրին: Չտրվելով նրանց սադրանքներին մենք մեր հավաքով ուզում ենք ասել, որ ցանկացած գնով թույլ չենք տա կիսանդրու ապամոնտաժումը:

Նաև ուզում ենք մեր երախտիքի խոսքը հայտնել Վրաստանի իշխանություններին, որոնք մինչև այս պահը չեն տրվել ադրբեջանական սադրանքին և պահպանում են շատ հավասարակշռված դիրքորոշում, որպեսզի լարվածություն չառաջանա մեր շրջանում: Դրան է ձգտում ադրբեջանական պետությունը և համայնքը ու մեկ անգամ ևս կրկնում եմ, որ մենք պաշտպանելու ենք կիսանդրին և չենք տրվելու ադրբեջանական սադրանքին»,- ասել է Բուղաշեն գյուղի երիտասարդներից մեկը ու ավելացրել, որ հարկ եղած պարագայում պատրաստ են նաև հանրահավաք անցկացնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ