fbpx
Երևան

Խնդրում և հորդորում եմ աղբը թափել սահմանված վայրերում. Հրաչյա Սարգսյան

Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գրել է.

«Սիրելի երևանցիներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց, ինչը հնարավորություն է տալիս մաքրել կոշտ աղբը. շուտով կտեղադրվեն ևս մի քանիսը։

Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ եւ աղբը թափել միայն սահմանված վայրերում։

Հգ՝ Վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացած տեսահոլովակի
գործողության հասցեն հայտնաբերվել է և կենցաղային աղբը մոտակա ջրատարը թափող քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն:

Այս պահին իմ նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն։»,- գրել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ