fbpx
Էկո

Աղբը տարածքում թափելը ոչ միայն ապօրինություն է, այլև վնասում է կենսամիջավայրին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ Երևանի աղբահանության և սանմաքրաման հիմնարկը մաքրում է «Կորեայի ձոր» կոչվող տարածքը շինաղբից:

«Երեւանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկը մաքրում է «Կորեայի ձոր» կոչվող տարածքը շինաղբից եւ այլ թափոններից։ Խնդրում ենք, հատկապես շինաշխատանքներ իրականացնող քաղաքացիներին եւ կազմակերպություններին՝ զերծ մնալ աղբը տարածքում թափելուց։ Դա ոչ միայն ապօրինություն է եւ կարող է առաջացնել զգալի իրավական հետեւանքներ, այլեւ առաջին հերթին, վնասում է մեր կենսամիջավայրին»,-գրել է նա։

https://www.facebook.com/1405208089/videos/pcb.10218766908029538/10218766897269269/?type=3&theater

https://www.facebook.com/1405208089/videos/pcb.10218766908029538/10218766897509275/?type=3&theater

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218766908029538&id=1405208089

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ