fbpx
Մարզեր

Տավուշի մարզպետն այցելել է «Քարարտ» ընկերություն

Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է «Քարարտ» ընկերություն։ Մարզպետը շրջել է ընկերությունում, ծանոթացել է քարի վերամշակման և իրականացվող այլ աշխատանքներին։

«Քարարտ» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2003թ․։ Ընկերությունը զբաղվում է բնական քարերի արդյունահանմամբ և վերամշակմամբ։ «Քարարտ»-ի հիմնական գործունեությունը բլոկների արդյունահանումն է և սալերի, տարբեր բարդությունների քանդակագործական արտադրանքների արտադրությունը։

Ընկերության արտադրանքը վաճառվում է ոչ միայն Հայաստանում, այլև Իսպանիայում, Ֆրանսիայում, Կիպրոսում, Չինաստանում և այլ երկրներում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ