Կառավարության անդամներն այցելել են Եռաբլուր

Հրապարակող՝

Կառավարության անդամներն այցելել են Եռաբլուր

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Համբարձում Մաթևոսյանը Բանակի օրվա առթիվ այսօր՝ հունվարի 28-ին, Կառավարության անդամների և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ նրանք հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետ Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Ամենաթարմ