fbpx
Աշխարհ

Այդ սրիկաները պետք է ներողություն խնդրեն Երուսաղեմի յուրաքանչյուր հայից. Թանկյանը մեղադրել է Իսրայելին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի վարձակալությունը չեղարկելու նամակից հետո երկրորդ կողմը նամակին պատասխան տալու փոխարեն սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:

Այս միջադեպին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում անդրադարձել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը՝ Իսրայելի ներկայիս կառավարությանը մեղադրելով«աջ քաղաքական կուսակցություններին և ռասիստներին» հրահրելու մեջ։

«Այս սրիկաները պետք է ներողություն խնդրեն Երուսաղեմի յուրաքանչյուր հայից։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը զիներ Համասին, ինչպե՞ս կզգային նրանք այդ ժամանակ»,- գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ