fbpx
Մարզեր

Այգեզարդում ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները․ մարզպետ

Արարատի մարզպես Գարիկ Սարգսյանը Facebook-ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ Այգեզարդ համայնքում ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները (2.1 կմ)։

Նա նշել է, որ համայնքի փողոցները հիմնանորոգվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։

«Նշեմ, որ այս պահին ընթացքի մեջ է Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ) ճանապարհահատվածի ասֆալտապատումը, որը նույնպես շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների ընթացքում։

Այս տարի վերոնշյալ ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվի նաև Նորամարգի ճանապարհահատվածը՝ մոտ 4️⃣ կմ երկարությամբ։

Ծրագրով 2019 թվականին մարզում հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ) ճանապարհահատվածները», – հավելել է Սարգսյանը:

https://www.facebook.com/SargsianGarik/posts/690938445005897?__xts__%5B0%5D=68.ARBUApFED-JFUqprjmGr7mbbnhDgTHTEvXRjxMIMxRG8klr7dZ-jglALJm2wSsYlgGmJQrtVv4CHlApjGvFpPfmrYn_GYAe-9ulZZqZZUfFquRgFZfiMS8iw9XPpqjAMDWNyFwfek_AV9rnqOOFYOMOm99FyZNLJyiu588iYmS5Ph364bgGuUJnoLllKwvZ4ndjF1YTYGfubR2ZEjuBnOS-exjwrUhTp169USjt7AjoqeIMEGfnma2QT2svu88JUTwLp7INj1d3lbvEMSLm9ftZ0DOvdUEljU20BzyuXi8plQzj8F1MEUUcxgZcG-7nFl3V5pVm2jeUueTLOApGdmAA&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ