ՍԱՏՄ տեղեկատվության հեւ հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ 72 ժամով կասեցվում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները:
«Այստեղ կազմակերպվել և անցկացվել է խնջույք՝ հարսանիք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ: Նաև թերի են լրացվել ջերմաչափման ու ախտահանության գրանցամատյանները»,-նշել է նա:
https://www.facebook.com/lurer.1tv/videos/1459016987604280