Եվրոպա լիգայի գավաթակիր դառնալուց հետո Էդեն Ազարը ակնարկել է, որ հեռանալու է «Չելսիից»․
«Այո, ես կարծում եմ, որ սա հրաժեշտ է: Սակայն ֆուտբոլում երբեք չես իմանա, թե ինչ տեղի կունենա: Միշտ երազել եմ խաղալ Պրեմիեր լիգայում:
7 տարի եմ անցկացրել աշխարհի լավագույն ակումբներից մեկում: Այժմ երևի, եկել է նոր մարտահրավերի ժամանակը»,- Ազարի խոսքը մեջբերում է BT Sport-ը: