Օգոստոսի 29-ին ՍԴ-ում քննարկվելիք դիմումն ավելի շատ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, քան Մարտի մեկի գործին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Այն, ինչ քննվելու է օգոստոսի 29-ին ավելի նեղ խնդիր է, իսկ այն, ինչ Վենետեիկի հանձնաժողովում և Եվրոպական դատարանում կքննարկվի , դա գլոբալ ազդեցություն կունենա գործի վրա»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ի գրավոր ընթացակարգով կքննի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Երկորրդ նախագահը բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։