Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն խոստովանել է, որ մինչ թիմ տեղափոխվելը զրուցել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։
«Ես խոսել եմ նրա հետ մինչև այստեղ տեղափոխվելը։ Ռոնալդուին ասացի, որ ուզում եմ 7 համարի մարզաշապիկը վերցնել, սակայն այն արդեն զբաղված էր։
Ռոնալդուն շատ մեծ կարծիք ուներ այս ակումբի մասին։ Այն, որ ես խաղալու եմ նրա հետ այստեղ, հավելյալ մոտիվացիա է ինձ համար։ Նա խոսում էր ակումբի մասին այնպես, ինչպես ընտանիքի մասին կխոսես։ Դա ինձ շատ դուր եկավ»,-պատմել է Դանիլոն։
Դանիլոն «Յուվենտուս» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից»։ Պեպ Գվարդիոլայի թիմը գործարքի արդյունքում ստացել է պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուին։ Արդյունքում «Ման․ Սիթին» 28 միլիոն եվրո է ծախսել գործարքի վրա։