Այո, ես կհեռանամ Բավարիայից 2021 թվականին.Ռումենիգե

Կառլ-Հայնց Ռումենինգեն պատմել է «Բավարիայից» հեռանալու իր մտադրության մասին.

«Այո, ես կհեռանամ ակումբից 2021 թվականին, երբ պայմանագրիս ժամկետն ավարտվի ու այս պաշտոնում անցկացնեմ իմ 20-րդ տարին: Կարծում եմ` սա լավ պահ է հեռանալու համար: Հույս ունենք, որ իմ փոխարինողը կլինի Օլիվեր Կանը:

Իհարկե, նա պետք է ակումբում աշխատանքի անցնի նախքան իմ հեռանալը, որպեսզի հարմարվի և ռիթմի մեջ ընկնի: Բայց ես վստահ եմ, որ Օլին ունակ է կատարելու այս աշխատանքը»,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում Kicker-ը:

Հիշեցնենք, որ Ռումենինգեն «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահն է։

Ամենաթարմ