fbpx
Հասարակություն

Այրվել է Մանվել Գրիգորյանի կնոջը պատկանող ծիրանի այգին

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր, մեղադրյալ Մանվել Գրիգորյանի կնոջը, նույն գործով մեղադրյալ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգում:

Այգին գտնվում է Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում: Ականատեսների վկայությամբ` այրվել է մի քանի հեկտար տարածք, վնասված ծառերի քանակը հաշվվում է հարյուրներով:

«Կներեք, հարցազրույց չեմ տալիս»,-Aravot.am-ի զանգին այսպես արձագանքեց տիկին Ամիրյանն`անգամ մինչև վերջ չլսելով հարցը և անջատեց հեռախոսը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ