ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 16-ին, ժամը 05։30-ին Արարատ գյուղի ՈՒրծի լեռների «ՈՒռանոց» կոչվող հատվածում աշխատանքները վերսկսվել են, կան ծխացող օջախներ․ հրշեջ-փրկարարները ծխացող օջախներին (մոտ 3 կմ) մոտեցել են ոտքով։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին, ժամը 14:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ գյուղի մոտակա սարի վրա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ՈՒրծի լեռների «ՈՒռանոց» կոչվող հատվածում: Այրվում է մոտ 10 հա խոտածածկ տարածք։
Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են բարդ ռելիեֆի և մթության պատճառով։ Հրդեհի օջախից մոտ 3 կմ հեռավորության վրա իրականացվել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև 16 քաղաքացիներ: