ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում կատարել: Պատգամավորի այս տեսանյութը տարածել է նաև ՀՀ վարչապետը:
«Կրակոցների ձայների ներքո Մովսեսում գյուղացիների և գյուղապետի հետ քննարկում էինք իրենց իսկ կողմից բարձրացված ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները:
Այս ազգին հաղթել չի լինի:
Ճանապարհի խնդիրը լուծված է, ոռոգման խնդիրը նույնպես պետք է լուծենք:
Մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը ամբողջությամբ, հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին:
Ճանապարհը նախկինում երբեք ասֆալտապատված չի եղել»,-ասվում է գրառման մեջ: