Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․
««Յուրաքանչյուր երեխա ով փրկվել է իմ ինչպես նաև այն մարդկանց շնորհիվ, որոնք արդեն կենդանի չեն իմ գոյության պատճառն է երկիր մոլորակի վրա, սակայն պատճառ չէ փառք ունենալու համար», – Իրենա Սենդլեր
Նկարում պատկերված է Իրենա Սենդլերը: Երիտասարդ տարիքում այս կինը աչքի ընկավ նրանով, որ կարողացավ հազարավոր հրեա երեխաներ փրկել նացիստական մահվան համակենտրոնացման ճամբարներ ուղարկվելուց:
Աշխարհամարտի ժամանակ օկուպացված Եվրոպայում քչերն էին համարձակվում անգամ փոքր ինչ օգնություն ցուցաբերել մահվան դատապարտված հրեաներին: Այդ քչերից էր Իրենա Սենդլերը: Նա ապրում էր Վարշավայում, երբ լեհական պետությունը 1939թ. աշնանը դադարեց գոյություն ունենալուց: Հետագայում երբ նացիստների կողմից ստեղծվեց Վարշավյան գետոն, Իրենան ստիպված էր մնալ այդտեղ, որովհետև որևէ մեկը չէր կարող հեռանալ այդ տարածքից: Բացի դա Իրենան ամբողջովին նվիրվել էր հրեաներին փրկելու նվիրական գործին: Նա ամեն կերպ ջանում էր օգնել մահվան դատապարտված հրեաներին:
Գետոյում մոլեգնում էր սով, համաճարակ և հատկապես տիֆ: Նա որպես բուժքույր դեղորայք և սնունդ էր հատկացնում հյուծված մարդկանց: Հետագայում, երբ 1942թ. որոշում ընդունվեց գետոյի տարածքում ապրող հրեաներին ուղարկել Օսվենցիմ և այլ ճամբարներ՝ Իրենան հասկացավ, որ գոնե պետք է փորձել փրկել հրեա երեխաներին: Նա սկսել էր համագործակցել հրեաներին օգնող ընդահատակյա «Ժեգոտա» նախաձեռնության հետ: Նրանք սկսեցին շրջել գետոյի տարածքի տներով և համոզել ծնողներին որպեսզի նրանք իրենց տրամադրեն փոքրիկներին: Կային այնպիսինները ովքեր հրաժարվեցին դրանից: Նրանք անխտիր բոլորը հետագայում գնացնքներով տեղափոխվեցին ճամբարներ և իրենց մահը գտան այդտեղ: Այն երեխաները ում ծնողները համաձայնել էին նրանց տրամադրել Իրենային՝ տարբեր եղանակներով փրկվեցին: Նրանցից ոմանց կարողանում էին դուրս բերել գետտոյից կանալիզացիայի հոսքերով: Սակայն զգալի մեծամասնությունը դուրս բերվեց հետևյալ կերպ: Նրանց տալիս էին քնաբեր և տեղավորում փոքրիկ տուփերի մեջ, որոնք ըստ ամենայնի երեխաների համար նախատեսված դագաղիկներ էին և մահացած մարդկանց մարմինների հետ բեռնատարներով դուրս էին բերվում գետոյի տարածքից: Հարկ է նշել, որ տուփերի վրա անցքեր էին բացվում, որպեսզի երեխաները շնչահեղձ չլինեն: Նրանց անգամ փոքր քանակությամբ քնաբեր էր ներարկվում, որպեսզի երեխաների լացը չմատնի իրենց: Նացիստները հիմնականում չէին ստուգում մահացածներին տեղափոխող բեռնատարները, որովհետև վախենում էին տիֆի համաճարակից:
Հետագայում Իրենան ձերբակալվեց գեստապոյականնների կողմից և մահվան դատապարտվեց, սակայն կաշառքի շնորհիվ նրա ընկերները կարողացան ազատել նրան: Իրենան հետագայում երկար տարիների կյանք ունեցավ և իր հերոսական կյանքի մահկանացուն կնքեց 2008թ»:
https://www.facebook.com/david.fidanyan/posts/2817645898284666

