fbpx
Սպորտ

Այս թեմայով ինձ հարցեր չտաք․ Զիդանը կոշտ պատասխանեց Բեյլի մասին հարցին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շատ կոշտ պատասխանել թիմի վինգեր Գարեթ Բեյլի տրանսֆերի վերաբերյալ հարցին և չի ցանկացել մեկնաբանել այն։

«Բեյլը մարզվում է Մադրիդում։ Ես չգիտեմ՝ ինչ է այնտեղ տեղի ունենում։ Բայց ես գտնվում են այստեղ՝ իմ խաղացողների հետ միասին, և մտածում եմ թիմի մասին։ Ես չեմ պլանավորում ոչ մեկին պահել «Ռեալում»։ Խնդրում եմ՝ այս թեմայով ինձ այլևս հարցեր չտաք», – ասել է Զիդանը։

Հիշեցնենք, որ Բեյլը չի մեկնել Audi Cup անվանունը կրող ընկերական մրցաշարին մասնակցելու։ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում, որ Բեյլը բարկացած է մադրիդյան ակումբի ղեկավարության վրա, քանի որ իր Չինաստան տեղափոխվելը ձախողվեց ու վերոնշված մրցաշարին չմասնակցելը բողոքի արտահայտում է ձախողման հետ կապված։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ