Այսօր ամբողջ պետությունը չի կարողացել վեց ամսվա մեջ 20 բարձրահարկ շենք կառուցել․ Ծառուկյան

Հրապարակող՝

Այսօր ամբողջ պետությունը չի կարողացել վեց ամսվա մեջ 20 բարձրահարկ շենք կառուցել․ Ծառուկյան

Ամենադիտվածներ

Օրենքի առաջ բոլորը հավասար են, մեղադրանք է առաջադրվել և իրավական մարմիների տիրույթում է․ իրենք թող քննեն տեսնեն ու իրենց կարծիքը ներկայացնեն: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին առաջադրված մեղադրանքին:

Նշենք, որ Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել համայնքային հողամասերի զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքն է բարձրահարկեր կառուցել՝ նա նշեց, որ բոլոր հողատարածքների տերերի հետ պայմանավորվածություն եղել է:

«Հեղափոխությունը, տնտեսական հեղափոխությունը միայն խոսքերով չէ, պետք է քայլեր կատարվեին, որ մարդիկ վերադարձի ժամանակ մնալու տեղեր ունենային: Ես ցանկացել եմ օրինակ ծառայել, հիմա պատճառներ ու պրոբլեմներ են սարքում, մեղքն իրենց վիզը: Ես իմ խոսքի տերն եմ եղել, իմ գործերը կատարել եմ: Այսօր ամբողջ պետությունը չի կարողացել վեց ամսվա մեջ 20 հատ բարձրահարկ շենք կառուցել: Հիմա ի՞նչ, ուզում են այնտեղ էնպես անեն, թե իբր կեսն ապօրինի շինություն է, 20 սմ դուրս է եկել, չգիտեմ ինչ է արել: Պետք է կդադարեցնեմ, ես այդպիսի խնդիր չունեմ: Իմ քայլը որպես մարդ կատարել եմ, մնացածը իրավական տիրույթում է, թող քննեն»,-ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե արդյո՞ք աջակցելու է Գևորգյանին, նա ասաց, որ օրենքի առաջ ոչ ոք չի կարող աջակցվել:

Դիտարկմանը, որ «Ոչ»-ի ճամբարը դիմել է իրենց՝ հանձնաժողովներում անդամներ ունենալու համար, իսկ նրանք որոշել են չաջակցել, Գագիկ Ծառուկյանը արձագանքեց, որ դիմել են միայն Նաիրա Զոհրաբյանին՝ առանց փաստաթղթի:

«Մենք քանի որ քաղաքական որոշում ենք ունեցել, որ չենք մասնակցելու քարոզարշավին, արդեն անիմաստ էր մեր ասելուց հետո խառնվեինք, դրանով զբաղվեինք: Բայց մեր համակիրներն ազատ քվեարկության օրը, կարող են գնալ մասնակցել, իսկ հանձնաժողովներին՝ ո՛չ, չենք մասնակցելու»:

Ամենաթարմ