Աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն, հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տոնում է ծննդյան 28-րդ տարեդարձը:
Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։
Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։

