fbpx
Հասարակություն
10:55 09/12/2019

Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրն է

2015 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ որոշում է կայացրել դեկտեմբերի 9-ը հռչակել  որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվությունը փառաբանելու և այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օր (International Day of Commemoration and Dignity of the Victims of the Crime of Genocide and of the Prevention of this Crime):

Օրվա ընտրությունը կապված է այն բանի հետ, որ 1948 թվականին հենց այդ օրը Գլխավոր ասամբլեան ընդունել էր Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատիժ սահմանելու մասին կոնվենցիան:

Բանաձևը հաստատել է Ասամբելայի 80 անդամ երկիր: Նախաձեռնությունը բխում էր Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանությունների կանխարգելման մասին դրույթներից, որոնք ընդունվել էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ համագումարի ժամանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ