fbpx
Ժամանց

Այսօր Էյնշտեյնի ծննդյան օրն է․ հանճարի մտքերից

Այսօր աշխարհահռչակ տեսաբան ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան տարեդարձն է։ Նա կդառնար 140 տարեկան։ Ծնունդով գերմանացի ֆիզիկոսը ոչ միայն լավ գիտնական էր, այլ նաև հրաշալի մտածող ու փիլիսոփա։ Ձեզ ենք ներկայացնում Էյնշտեյնի մտքի թռիչքներից, որոնք իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է Focus նախագիծը։

« Եթե Դուք ցանկանում եք երջանիկ կյանք, ապա պետք է կապված լինեք նպատակների, այլ ոչ թե մարդկանց կամ առարկաների հետ »։

« Ամեն ինչ պետք է պարզեցնել այնքան, որքան հնարավոր է, բայց ոչ դրանից ավելի »։

« Եթե մարդիկ լավն են միայն պատժի վախի և պարգևի ցանկության հետևանքով, ապա մենք, իրոք, խղճուկ արարածներ ենք »։

« Դուք իսկապես կարծում եք, որ Լուսինը գոյություն ունի միայն այն ժամանակ, երբ այն տեսնու՞մ եք․․․ »։

« Ինչ-որ մի օր Դու կդադարես սովորել ու կսկսես մահանալ »։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ