fbpx
Քաղաքականություն

Այսօր էլ նույն կերպ կարտահայտվեի․ Արմեն Գրիգորյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի վերաբերյալ իր արած հայտարարություններին, ասաց, որ դրա վերաբերյալ ոչինչ չունի ասելու։

«Արդեն իրավապահ մարմինները պետք է ճշտեն՝ Վիտալի Բալասանյանի հայտարարություններում հանցակազմ կար, թե ոչ: Դա պետք է իրավապահ մարմինները ճշտեն, դրա համար այն ուղարկվել է իրավապահ մարմիններին»,-ասաց Գրիգորյանը։

Լրագրողների հարցին, թե չի՞ կարծում, որ կոպիտ է արտահայտվել, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. «Եթե այսօր էլ տարածեի այդ հայտարարությունը, նույն ձև կարտահայտվեի»։

Գրիգորյանը նշեց, որ մոտեցում կա, որ եթե պաշտոնյաների միջև խոսակցություններ են լինում, դա կարող է ազդել երկրների հարաբերությունների վրա, մինչդեռ, ըստ նրա, այդպես չէ։

«Արցախի մասով չի կարող այդպիսի բան լինել»,-ասաց Գրիգորյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ