Այսօր Երևանում համաքաղաքային ծառատունկի օր է: Ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ծրագրին, նշել է.
«Ծիծեռնակաբերդի պուրակում և Սարալանջի մի հատվածում գումարային ավելի քան 17 հա-ի վրա նախատեսված է իրականացնել բջջաշիվային էտման աշխատանքներ: Տարիների ընթացքում հատած ծառերից գոյացած կոճղերը թփերի են վերածվել: Դրանք կարելի է փրկել: Մենք այսօր նախատեսում ենք այդ հատվածներում իրականացնել էտման աշխատանքներ, վերականգնել, փրկել այդ թփուտներից վերընձյուղվող ծառերը»:
Նա նաև հավելեց, որ ավելի քան 300 մասնակից կա տարածքներում: Նրանց հսկում են մասնագետները՝ ավելի արդյունավետ աշխատանքի համար: