fbpx
Աշխարհ

Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է

Սեպտեմբերի 15-ը ժողովրդավարության միջազգային օրն է: Օրը հիմնադրվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից 2007 թվականին: Օրվա համար ընտրված է հենց սեպտեմբերի 15-ը, քանի որ 2008 թվականին այդ օրը տեղի է ունեցել նոր և վերականգնված ժողովրդավարությունների առաջին միջազգային համաժողովի 20-ամյակը:

ՄԱԿ-ը պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային, միջկառավարական և հասարակական կազմակերպություններին առաջարկել է ընդունել նոր տոն՝ որպես աշխարհում ժողովրդավարության վիճակին ուշադրություն դարձնելու առիթ։

«Ժողովրդավարություն»՝ դեմոկրատիա, բառը ծագում է հին հունական երկու բառերից՝ «ժողովուրդ» և «իշխանություն», և ավանդաբար թարգմանվում է որպես «ժողովրդի իշխանություն»։ Այս եզրույթի տակ նկատի է առնվում քաղաքական ռեժիմ, որի հիմքում որոշումների կոլեկտիվ կայացման մեթոդն է՝ գործընթացի արդյունքի կամ էական փուլերի վրա մասնակիցների հավասար ազդեցությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ