Այսօր երեկոյան ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի շրջանակներում կկայանան կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները՝ «Վալենսիա»-«Արսենալ», «Չելսի»-«Այնտրախտ»:
«Արսենալ»-ը սեփական հարկի տակ առաջին խաղում հաղթել էր «Վալենսիա»-ին 3:1 հաշվով: Ըստ վիճակագրության՝ այս ակումբներն ընդհանուր առմամբ միմյանց դեմ մրցել են 6 անգամ, որտեղ 2-ական անգամ հաղթել են թիմեր, իսկ 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: «Արսենալ»-ը խփել է 6, իսկ «Վալենսիա»-ն՝ 5 գոլ:
«Այնտրախտ»-«Չելսի». թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մինչ այս երկու ակումբները երբևէ չեն մրցել միմյանց դեմ:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: