fbpx
Աշխարհ

Այսօր Կրիաների համաշխարհային օրն է

Մայիսի 23-ին շատ երկրներում նշվում է Կրիաների համաշխարհային օրը. կենդանի, որը խորհրդանշում է իմաստությունը, հարստությունը և երկարակեցությունը:

Այս անսովոր տոնը ծնվել է 2000 թվականին Կրիաների փրկության ամերիկյան միության նախաձեռնությամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թվականին Մալիբուում քաղաքի շրջակայքում բնակվող կրիաների պոպուլյացիան պահպանելու համար:

Տոնի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել մեծ քանակի կրիաների ոչնչացման խնդրի վրա։ Նրանց ոչնչացման հիմնական պատճառը մարդկանց հարևանությամբ ապրելն է։ Այդ օրը կրիաների բնակության բոլոր վայրերում ակցիաներ են անցկացվում, որոնց ընթացքում կամավորները փրկում են կրիաներին՝ նրանց համար միգրացիայի վայրերում բանուկ մայրուղիների տակ կամ այլ վտանգավոր վայրերում անցուղիներ պատրաստելով։

Ակցիայի մասնակիցները փորձում են պետության կողմից վերահսկվող կարգավիճակով տարածք դարձնել ծովափերը, որտեղ ձվադրում են կրիաները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ