Հնդկաստանի Դելի քաղաքում այսօր մեկնարկում են աշխարհի մինչև 20 տարեկան երիտասարդների և աղջիկների առաջնությունները:
Երիտասարդների մրցաշարում Հայաստանը կներկայացնեն օրեր առաջ աշխարհի մինչև 18 տարեկանների փոխչեմպիոն դարձած գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, նույն մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած միջազգային վարպետ Արթուր Դավթյանը և գրոսմայստեր Արամ Հակոբյանը:
Աղջիկների մրցաշարում Հայաստանը կներկայացնի Մարիամ Ավետիսյանը:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։