Հասարակություն

Այսօր Ռադիոյի օրն է

Ռադիոյի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ռադիոյի օրվա առիթով:

Տեղեկատվական միջոցների արագ փոփոխման այս ժամանակաշրջանում ռադիոն եղել ու շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր ու մատչելի միջոցներից մեկը։

Ձեր աշխատանքը կարևոր նշանակություն ունի պետական մարմինների նկատմամբ վերահսկողության առումով, քանի որ հաճախ քննադատական միտքը կողմնորոշիչ նշանակություն է ունենում որոշումների կայացման գործընթացում։

Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։

Ռադիոյի օրվա առթիով ձեզ մաղթում եմ անխափան եթեր»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ