Ռուսաստանի օպերատիվ շտաբը հայտնում է, որ 43 տարածաշրջաններում տարածաշրջաններում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1154 դեպք։ Գրանցվել է մահվան 11 դեպք։
Երկրում վարակվաածների ընդհանուր թիվը հասել է մինչև 7497-ի, 494-ն առողջացել է, 58-ը մահացել: Անցկացվել է ավելի քան 795 հազար թեստ:
Հիշեցնենք, որ մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը SARS-CoV-2 վիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել, որն ամբողջ աշխարհում տարածվել է չինական Ուհանից: ԱՀԿ տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,21 մլն մարդ, գրեթե 67,6 հազարը մահացել է:
Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի։