fbpx
Արցախ

Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Ֆիզուլիում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների կամավորների կամ քաղաքացիական անձանց աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 1552 աճյուն։

Որոնողական աշխատանքների ընթացքում ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել աճյունների փոխանակում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ