fbpx
Հասարակություն

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է

Ամեն տարի հուլիսի 11-ին նշվում է Շոկոլադի համաշխարհային օրը։

Շոկոլադն առաջին անգամ ստացել են ացտեկները՝ այն անվանելով «աստվածների սնունդ», իսկ իսպանացիները, այն բերելով Եվրոպա, անվանել են «Սև ոսկի»:

Հուլիսի 11-ը՝ որպես շոկոլադի միջազգային օր, ընդունվել է 1995 թվականին ու առաջին անգամ անցկացվել է Ֆրանսիայում։

Ռուսաստանի դաշնության որոշ խոշոր քաղաքներում, Սանկտ Պետերբուրգից սկսած մինչև Վլադիվոստոկ, հուլիսի 11-ին տեղի են ունենում միջոցառումներ, մրցույթներ և փառատոներ նվիրված այդ տոնին:

Հայաստանում 2016 թվականին առաջին անգամ The LOFT-ի կողմից անցկացվել է շոկոլադի փառատոն:

Նշենք նաև, որ այս նույն անվանմամբ ևս մեկ համաշխարհային տոն կա, որը, սակայն, նշվում է սեպտեմբերի 13-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ