fbpx
Հասարակություն

ՀՀ կառավարության արտագնա նիստը Գյումրիում

Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը: Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը: Ապա տեղի ունեցավ նամականիշի մարման արարողություն: Հայտնում է henaran.am-ը

Օրակարգում ընդգրկված էր դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումը: Օրակարգում են նաև Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցները:

Ժամը 11:30-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք կշարժվեն դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ