Այսօր Վայրի բնության համաշխարհային օրն է: Այս տարվա թեման է «Կյանքը ջրի տակ` մարդկանց և մոլորակի համար»: Թեև Հայաստանը հեռու է օվկիանոսից, սակայն այն համաշխարհային ջրային համակարգի մասն է, որը սնում և նպաստում է կենսապահովմանը, զբոսաշրջությանն ու հանգստին ողջ աշխարհում: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում․
«Եկեք այսօր ըստ արժանվույն գնահատենք միջազգայնորեն իրականացվող այն աշխատանքը, որը ջրային կենդանատեսակներին պաշտպանում է այնպիսի սպառնալիքներից, ինչպիսիք են անօրինական ձկնորսությունը, միջավայրի աղտոտումը, պատահական կեդանատեսակների որսը, ձկնորսական լքված իրերն ու անօրինական առևտուրը»:

