Ընկերության միջազգային օրը նշվում է ամեն տարի հուլիսի 30-ին:
ՄԱԿ-ը պետական կառույցներին և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին առաջարկել է այդ օրը նշել այս կամ այն երկրի մշակութային ավանդույթներին համապատասխան և կազմակերպել միջոցառումներ ու նախաձեռնություններ, որոնք կնպաստեն միջազգային հանրության ջանքերին և ուղղված կլինեն քաղաքակրթությունների միջև երկխոսությանը, համերաշխությանը, փոխըմբռնմանը և հաշտությանը։
Աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների և սպառնալիքների առջև`աղքատության, բռնության, մարդու իրավունքների ոտնահարման: Այն վնասում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, սոցիալական հիմքերին, ստեղծում է խոչընդոտներ զարգացման համար, բաժանում է մարդկանց և հասարակություններին: Այս մարտահրավերներին և սպառնալիքներին հաջողությամբ դիմակայելու համար անհրաժեշտ է վերացնել դրանց առաջացման պատճառները:
Դրան կարելի է հասնել համերաշխության միջոցով, որը կարող է արտահայտվել բազմաթիվ ձևերով: Նախևառաջ դա ընկերությունն է, այն մեզ ավելի է մոտեցնում: Միասին մենք կարող ենք հասնել համաձայնության, նորմալ պայմաններ ստեղծենք բոլոր մարդկանց գոյության համար, որոնք ձգտում են աշխարհը ավելի լավը դարձնել: