fbpx
Քաղաքականություն

«Այստեղ ներկա կոալիցիոն և կիսակոալիցիոն հին ուժերի հետ որևէ խոսելու բան չկա», – Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջին համար Սուրեն Սահակյանը հանրային հեռուստաընկերության եթերում կայանալիք բանավեճի բացման խոսքում նշեց.

«Նախապես ուզում եմ տեղեկացնել, որ այստեղ ներկա կոալիցիոն և կիսակոալիցիոն հին ուժերի հետ որևէ խոսելու բան չկա։ Չկա մի պարզ պատճառով․ նրանք ապականել են երկիրը, վերացրել են արդարադատությունը, ջնջել են բարու ու չարի սահմանները, հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել են իրենց երկրում ապրելու և իրենց կյանքը տնօրինելու իրավունքից։

Պարոն Փաշինյան, երբ ես, Դուք և մեր այլ ընկերներ խոսում էինք հեղափոխության մասին, մի՞թե այսպիսի Հայաստան էինք պատկերացնում, որում պատգամավորի մանդատի հայտ է ներկայացնում ընտրակեղծարար, պետության շահերի հաշվին իր շահերը սպասարկող հանցագործների խմբակը։ Դուք ինքներդ սկսեցիք արհեստական շնչառություն տալ քաղաքական դիակներին։ Եվ ինչ դա հանգեցրեց։ Դա հանգեցրեց նրան, որ սևսպիտակի մարտավարությամբ ստեղծվել է մի վիճակ, որ եթե դեմ ես Նիկոլին, քվեարկիր Հանրապետականի օգտին։ Եվ եթե այդ հանցագործ խմբակը հայտնվեց խորհրդարանում, դրա քաղաքական պատասխանատուն Դուք եք լինելու»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ