Արդեն հայտնի է US Open-2020 մրցաշարի եզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Կիսաեզրափակիչ խաղի արդյունքում բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկան հաղթել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսին ՝ 1:6, 6:3, 6:3:
Այս հանդիպումը տևել է 1 ժամ 55 րոպե։
Ազարենկան կրճատել է Ուիլյամսի հետ անձնական դիմակայությունների ընդհանուր հաշիվը՝ 5-18:
Եզրափակիչ խաղում Վիկտորիան խաղալու է ճապոնուհի Նաոմի Օսակայի հետ:
Վերջինս իր հերթին կիսաեզրափակչում հաղթահարել է ամերիկուհի Ջեննիֆեր Բրեյդիի արգելքը՝ 7:6 (7:1), 3:6, 6:3։