«Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը ոտնաթաթի վնասվածք է ստացել, որի պատճառով բաց կթողնի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպումը:
Հայտնի է, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը չի կարողացել մասնակցել թիմի հերթական մարզմանը:
Հայտնենք, որ «Աթլետիկ» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։
Այս մասին հաղորդում է AS-ը։
