Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը խոսել է Ֆրենկ Լեմպարդի ու վերջինիս գլխավորած ակումբի՝ «Չելսիի» մասին։
«Ես Ֆրենկին գիտեմ որպես ֆուտբոլիստ, ոչ որպես մարզիչ, և նա հիանալի մարդ է: Արդեն 4 ամիս անց նա ցույց տվեց, որ կարող է դառնալ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը:
Չի կարելի չնշել այն փաստը, որ նա մեկնարկային կազմում տեղ է տալիս երիտասարդ խաղացողներին, երիտասարդ անգլիացի խաղացներին: Դա լավ է ինչպես «Չելսիի», այնպես էլ հավաքականի համար:
Չգիտեմ` ակումբի համար լա՞վ է արդյոք տրանսֆերների արգելքը: Հնարավոր է`եթե նրանք ևս 2-3 ֆուտբոլիստ ունենային, առաջին տեղում կլինեին: Բայց ես ուրախ եմ տեսնել, որ նրանք որակյալ ֆուտբոլ են խաղում, և թիմն իրենից մեկ ամբողջություն է ներկայացնում: Ես առաջվա պես շփվում եմ շատ խաղացողների հետ:
Երջանիկ եմ տեսնել, թե նրանք ինչպես են հաղթում», – Ազարի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը: