Ազատ է արձակվել Սուդանի վարչապետը․ նա իր նստավայրում է

Հրապարակող՝

Ազատ է արձակվել Սուդանի վարչապետը․ նա իր նստավայրում է

Ամենադիտվածներ

Սուդանում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ, քանի որ ռազմական հեղաշրջումից հետո երկիրը հայտնվել է անորոշ վիճակում։

Հեղաշրջումն իրականաացրած զինվորականները բաց են թողել երկրի վարչապետ Աբդուլա Համդուկին ու նրա ընտանիքին։

Այս մասին հայտարարություն է տարածել Պետդեպը, նշելով, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրույց է ունեցել Համդուկի հետ։

Նշվում է, որ Սուդանի վարչապետն իր նստավայրում է։

Բլինկենը Համդուկի հետ զրույցի ընթացքում հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է սուդանցիների ժողովրդավարական ձգտումներին, ինչպես նաև՝ քաղաքացիական անձանցից բաղկացած անցումային իշխանության անհապաղ վերականգնմանը։

Ամենաթարմ