Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը խոսել է նոր ակումբ տեղափոխությունից հետո փոփոխությունների մասին.
«Մանչեսթեր Սիթիում» ինձ անհրաժեշտ էր թիմի պահանջներին համապատասխանել: Մի պահ ես որոշեցի, որ ցանկանում եմ ինչ-որ այլ բան փորձել: «Արսենալում» ամեն ինչ այլ է, այլ ֆուտբոլ է, այլ խաղացողների, այլ պահանջներ: Ես շատ եմ խոսել Արտետայի հետ, նա ինձ լավ գիտի, ես էլ իրեն: Այստեղ ինձ ազատ եմ զգում»,-Ժեզուսի խոսքերն է փոխանցում ESPN-ը:
Ժեզուսն այս ամառ է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Արսենալ»: 8 խաղում բրազիլացին դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: