Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադարձ արեցին Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին։
Վարչապետը ցավով արձանագրեց, որ երկարատև ընդմիջումից հետո կորոնավիրուսի թվերի կտրուկ աճ ենք գրանցել ու մեկ օրում ունենք 700-ից ավել դրական դեպք։
Ավանեսյանն էլ հիշեցրեց, որ այս մասին կանխատեսվել էր նախորդ շաբաթ։ Նա նշեց, որ ակտիվ դեպքերը 6772 է, որոնցից 901-ը ստանում են ստացիոնար բուժում։
Նախարարն ասաց, որ այս պահին ազատ են դեռևս մոտ 100 մահճակալներ, բայց ծավալման աշխատանքները շարունակվում են։ Ավանեսյանը նշեց նաև, որ մահճակալների թիվն անսպառ չէ ու պետք է ամեն ինչ անել, որ հիվանդների թիվն ավել չլինի ունեցած կարողություններից։