Ըստ տարածված տեղեկությունների՝ շաքարավազի ներկրման ամենամեծ կվոտան նորից ստացել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկը։ Կառավարությունը բազմից է շեշտադրել, որ իր ծրագրում առաջնային տեղ է հատկացնում տնտեսական մենաշնորհների դեմ պայքարին և շուկայի ազատականացմանը։ Ասել է թե՝ հանրային սպասումեր կային, որ այն անձինք, ում անուններն ասոցացվում էին կոնկրետ ապրանքատեսակների մենաշնորհների հետ՝ մեկընդմիշտ կհավասարեցվեն շուկայական մրցակցության կանոններին։
Սակայն շաքարավազի շուկայում տեղի ունեցող վերադասավորումները խիստ մտահոգիչ դրսևորումներ են ստանում։ Ապրանքի ներմուծման կվոտաների բաշխումը նորից հանգում է մենաշնորհային տրամաբանությանը։ Եվ որ ամենահետաքրքիրն է՝ մոնոպոլիայում դարձյալ իշխում են հին դեմքերը։ Ըստ տարածված տեղեկությունների՝ շաքարավազի ներկրման ամենամեծ կվոտան նորից ստացել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկը։
Թիվ 1 -ը փորձեց պարզաբանում ստանալ անձամբ նախարար Քերոբյանից, բայց նրա հետ կապ հաստատել չհաջողվեց (անձնական բջջայինն անհասանելի էր)։ Հարցը շարունակում է գտնվել մեր դիտակետում, և փորձելու ենք պարզաբանում ստանալ անմիջապես նախարարից։ Այն, թե տնտեսական տեսանկյունից ինչ չարիք է մենաշնորհը, այն էլ՝ առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների համար՝ հասկանալի է, բայց հարցի քաղաքական և բարոյական կողմն էլ իր հերթին՝ արժեքների և բարոյականության շրջադարձային ջախջախում է։

