Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով նոր մանրամասներ

Հրապարակող՝

azati zinvorakan

Ամենադիտվածներ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատավարությունը։ Դեկտեմբերի 5-ին մեկնարկեց գրավոր ապացույցների հետազոտման փուլը, որի ընթացքում ներկայացվեցին ուշագրավ փաստեր։ Տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը նշեց, որ 2022-2023 թվականներին ինժեներասակրավորային վաշտի կացարանի ջեռուցումն ապահովելու համար վառելիք չի հատկացվել։ Կացարանը նախատեսված էր ջեռուցել էլեկտրական տաքացուցիչներով, սակայն համապատասխան սարքավորումներ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից չեն տրամադրվել։

Նորիկյանը ընդգծեց, որ եթե կացարանում վառարան չլիներ և ջեռուցումն իրականացվեր նախատեսված էլեկտրական տաքացուցիչներով, հնարավոր է, որ ողբերգությունը տեղի չունենար։ Նա նաև հիշեցրեց, որ կացարանի հրդեհից 1,5 ամիս առաջ ԶՈւ թիկունքի պետը, ծառայողական քննությունների արդյունքում, եզրահանգել էր, որ հակահրդեհային համակարգը ԶՈւ-ում վատ վիճակում է և պահանջում է շուտափույթ բարեփոխումներ։

Ամենաթարմ