fbpx
Հասարակություն

Ազատամուտ համայնքում հաղթել է ՀՅԴ-ական թեկնածուն

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներով հաղթել է միակ թեկնածուն՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը։ Նրան կողմ է քվեարկել 1046 ընտրող, իսկ դեմ՝ 36։

Նշենք, որ ի սկզբանե այս համայնքում առաջադրվել էր երկու թեկնածու, սակայն մյուս թեկնածուն՝ Սևադա Բալասյանը, ընտրություններից առաջ ինքնաբացարկ էր հայտնել։

Ազատամուտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 2310 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1172–ը կամ 50.74 տոկոսը:

Նշենք, որ Ազատամուտն ընդգրված է խոշորացող համայնքների ցանկում, և այս տարվա հոկտեմբերին սպասվում են նոր ընտրություններ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ