Tatler ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Արիան Ռոմանովսկուն, Ռուսաստանի Քրեական օրենսգրքի հոդվածի դրույթների համաձայն, սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում. նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի դրամաշորթության համար:
Ավելի վաղ Ռոմանովսկու փաստաբան Հաջի Ալիևը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի դրամաշորթության համար։ Ռոմանովսկին, ըստ պաշտպանի, ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Չորեքշաբթի օրը Մոսկվայի Տվերսկոյի դատարանը կքննարկի կալանքի միջնորդությունը։
Քրեական օրենսգրքի համաձայն՝ շորթման համար նախատեսում է ազատազրկում՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով, ինչպես նաև մինչև մեկ միլիոն ռուբլի տուգանք:
