ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամագիր է ստորագրել, որով Ռոբերտ Բազիկյանին ազատել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ռոբերտ ԲԱԶԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից», – ասված է հրամանագրում:
Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

